Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ռուսաստանը և Իրանը տարբեր շահեր ունեն Հարավային Կովկասում, New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պարզաբանելով.
«Մենք ունենք որոշ տարբերություններ և ընդհանուր շահեր։ Սա չի նշանակում, որ մենք դաշնակիցներ ենք»։
«Հակամարտություններով լի Կովկասում Ռուսաստանն ու Իրանը տարբեր տեսակետներ ունեն առևտրային ուղիների բաշխման և ազդեցության վերաբերյալ»,- գրում է ամերիկյան հրատարակությունը՝ մանրամասնելով, որ դա արևմտյան երկրներին անսովոր երկընտրանքի առաջ է կանգնեցնում։
Փաստելով, որ տարածաշրջանի ապագայի շուրջ լարվածությունը վերջին ալիքը Սյունիքի շուրջ է պտտվում, New York Times-ը գրում է՝ «այս պահին այդ ճանապարհը առանցքային նշանակություն ունի իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եվրոպա հասցնելու համար։ Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արևելք-արևմուտք ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով»։
«Մենք չենք կարող համաձայնել փոխելու միջազգային սահմանները»,- ասել է դեսպանը։
Միաժամանակ Մեհդի Սոբհանին հրաժարվել է հստակեցնել, թե ինչ է անելու Թեհրանը Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում։ «Սա տեղի չի ունենա»,- նշեց նա։