Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռ է արձակվել Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության ուղղությամբ։
Ըստ հութիների զինված ուժերի հայտարարության` սա իսրայելական օբյեկտների վրա երրորդ հարձակումն է վերջին 12 ժամվա ընթացքում։
«Մենք ռազմական գործողություն ենք իրականացրել թշնամու պաշտպանության նախարարության դեմ օկուպացված Յաֆֆայում (Թել Ավիվ)՝ օգտագործելով «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռ: Հրթիռը հասել է թիրախին, որսացող համակարգերը չեն կարողացել կանգնեցնել այն», - պնդում են հութիները։
Երեկ երեկոյան շարժումը հայտարարել էր, որ Թել Ավիվում մի քանի կարևոր թիրախ է խոցվել։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի հութիների օբյեկտներին ապստամբների կողմից վերահսկվող Սանայում։
Հիշեցնենք` Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո զգուշացրեց, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորեց հետ կանչել իրենց անձնակազմերը։