կարևոր
586 դիտում, 46 րոպե առաջ - 2026-09-11 19:49
Աշխարհ

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ կառավարական բանակի հետ մեկ շաբաթ տևած մարտերի ընթացքում գրավել է Կարմիր ծովի ևս վեց շրջան, որոնք զբաղեցնում են ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

«Մի քանի ուղղություններով լայնածավալ հատուկ գործողություն է իրականացվել՝ Սաուդյան Արաբիայի կողմում գտնվող խմբավորումներին արևմտյան ափի մի շարք տարածքներից դուրս բերելու նպատակով»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին AL Masirah հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

Նա ընդգծել է, որ գործողության ընթացքում սաուդյան ուժերը դուրս են մղվել Թաիզ և Հոդեյդա նահանգների վեց շրջաններից, որոնք զբաղեցնում են ընդհանուր 5 հազար 400 քառակուսի կիլոմետր տարածք։ «Այս տարածքներն այժմ անվտանգ են և վերահսկողության տակ»,- նշել է Սարիան։