|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Ըստ պաշտոնական վիճակագրության, սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել Է 5 միլիարդ 594 միլիոն դոլար։ Միայն մեկ ամսում մեր պարտքը աճել է 110 միլիոն դոլարով, իսկ տարվա սկզբից՝ 517 միլիոն դոլարով։
Վերջին շրջանում պարտքի «անոտոմիայում» արձանագրվում Է ուշագրավ փոփոխություն։ Իշխանությունը շեշտը դրել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի կուտակման վրա։ Եթե տարվա սկզբից արտաքին պարտքը աճել է մոտ 10 տոկոսով, ապա ներքին պարտքը մոտ 30 տոկոսով։ Կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս Է վաճառել Է» դրանք պետք է ետ գնի բարձր տոկոսներով։ Սակայն եթե դրամը արժեզրկվի, ապա կստացվի, որ այդ պարտատոմսերը ետ են գնվելու ավելի էժան, քան վաճառքի գինն Էր։ Ու ստացվում է, որ կառավարությունը շահագրգռված է մի ինչ-որ պահի արժեզրկել դրամը, ինչի շնորհիվ ներքին պարտքի սպասարկման վրա գումար չի ծախսի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։