կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-16 10:35
Տնտեսական

ՀՀ պետական պարտքն աճել է. Փաշինյանին չի հաջողվել ընդհանրապես պարտք չվերցնել. «Ժողովուրդ»

ՀՀ պետական պարտքն աճել է. Փաշինյանին չի հաջողվել ընդհանրապես պարտք չվերցնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պարտքն աճել է 28.1 տոկոսով. եթե դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 922.9 մլն դոլար, ապա հունվարի 31-ի դրությամբ այն հասել է 6 մլրդ 951 մլն դոլարի: Այս պարտքի առյուծի բաժինը ՀՀ կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 400 մլն դոլար, որից 4 մլրդ 996.1 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սովորաբար վարում է պետական պարտքը նվազեցնելուն միտված քաղաքականություն. նրա պաշտոնավարման ընթացքում կառավարությունը խուսափել է նոր վարկեր վերցնելուց՝ փոխարենը միջոցներ ուղղելով հին պարտքերը փակելուն: Բայց և Փաշինյանին չի հաջողվել ընդհանրապես պարտք չվերցնել, պարզապես ավելի քիչ վարկային միջոցներ են ներգրավվել: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչ ահռելի պարտքային բեռ է թողել, կարելի է ենթադրել, թե ինչ դժվարություններ են այս առումով սպասվում»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: