Փոխարժեքներ
15 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
«Մանթաշյանց» գործարարների ակումբի հիմնադիր Վահրամ Միրաքյանը գրում է․
«Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է: Ամենակարևոր բանը, որ մենք հասկացանք այս 6 տարիների ընթացքում, դա այն էր, որ անհնարինը հնարավոր է: Ինչու՞, որովհետև «Մանթաշյանց»-ի հիմնադրման ամենասկզբից մեզ բոլորն ասում էին, որ այս ֆորմատը «չի աշխատի»: Սկզբում՝ 6 տարի առաջ, Երևանում էին ասում, որ չի աշխատի, հետո Լոս Անջելեսում էին ասում, որ չի ստացվի, հետո Մոսկվայում և այլն, և այլն: Բոլոր քաղաքներում մեզ միշտ ասում էին/են, որ «Մանթաշյանց»-ի ֆորմատն այստեղ չի աշխատի:
Պարզվեց՝ աշխատում է: Ոչ միայն աշխատում է, այլև բիզնեսի նոր մշակույթի ձևավորման սկիզբ ենք լինում այնտեղ, որտեղ մենք բացվում ենք: Հայաստանում բիզնես ակումբի ֆորմատով մենք առաջինն էինք, հիմա արդեն բիզնես ակումբներին անդամակցելը բիզնեսի վարման կարևոր դրվագներից է դարձել:
Իսկ բիզնես համայնքներում գործարարի անդամակցությունը կարևոր է, քանի որ միայն ակումբներում է, որ գործարարը կարող է ստանալ երկարաժամկետ աճելու ու զարգանալու մոտիվացիա: Թրեյնինգները, սեմինարները կամ հանդիպումները միշտ կարճաժամկետ մոտիվացիա են տալիս, իսկ բիզնես ակումբները՝ երկարաժամկետ, որովհետև մշտապես աճող ու զարգացող միջավայրում գտնվելը բոլոր գործարարների համար մշտական մոտիվացիա է, օրինակ է ծառայում, գիտելիք է փոխանցում, «ձեռք է մեկնում» համատեղ զարգանալու համար:
Գործարար ակումբները կարևոր են նաև նրա համար, որ միջավայրը միշտ ավելի ուժեղ է, քան կամքը: Այսինքն, որևէ տեղ հասնելու համար միշտ ավելի հեշտ է հենվել միջավայրի աջակցության ու մոտիվացիայի վրա, քան կամքի ուժի, քանի որ կամքի ուժը կարող է թուլանալ, կարող եք ապամոտիվացիա ունենալ, իսկ միջավայրը միշտ նոր մոտիվացիա, նոր էներգիա ու նոր ուժ կտա՝ ապամոտիվացիան հաղթահարելու համար:
Միջավայրն ավելի ուժեղ է, քան կամքը:
«Մանթաշյանց»-ը հենց այդ ուժեղ միջավայրն է, որ օգնում է գործարարներին հասնել իրենց նպատակներին:
Շնորհավորում եմ Մանթաշյանց մեծ թիմի բոլոր անդամներին ու ընկերներին, իրար հետ շարունակելու ենք անել անհնարինը։