|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։
Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում դիվանագետները քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջպետական երկաթուղու իրականացումը, Երևանի կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և իրանական Չաբահար նավահանգստի օգտագործումը։
Նշվում է նաև, որ երկրները նպատակ ունեն կազմակերպել բեռնափոխադրումներ Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա՝ Ռուսաստանի միջոցով: Ի տարբերություն Սուեզի ջրանցքով անցնող ծովային ճանապարհի, երթուղին ավելի քան կիսով չափ կրճատվել է, ինչը կրճատում է տեղափոխման ժամանակն ու արժեքը: Ներկայումս «Հյուսիս-Հարավ» միջանցքը միավորում է մի քանի ազգային տրանսպորտային համակարգեր: