|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թեհրանում այսօր «3+3» ձևաչափով կայանալիք հանդիպման օրակարգում է տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումը։
Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Թեհրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականությանը, գրում է mehrnews.com-ը։
Այդ հարցերը կարող են բանակցվել և լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու փոխգործակցությամբ և առանց արտաքին դերակատարների ներգրավման, ընդգծել է Իրանի դեսպանը։
Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում հանդիպելու են «3+3» ձևաչափի շրջանակում։ Հանդիպմանը կքննարկվեն հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցման և էներգետիկ ոլորտներում։