|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև տեխնիկական բանակցությունների երրորդ փուլի մասին, հաղորդում է Mehr-ը։
Նաջաֆիի խոսքով՝ ուրբաթ և շաբաթ օրերին Վիեննայում տեղի է ունեցել Իրանի և ԱԷՄԳ-ի միջև տեխնիկական բանակցությունների երրորդ փուլը՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո ստեղծված նոր իրավիճակում և խորհրդարանի կողմից այս հարցի վերաբերյալ ընդունված օրենսդրական ակտի համաձայն, և կողմերը մտքեր են փոխանակել համաձայնագրի տեքստում պարունակվող կետերի վերաբերյալ։
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ իրանական պատվիրակությունը Վիեննայում լավ հանդիպում է ունեցել ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հետ։
Նա հավելել է, որ երկու կողմերն էլ շատ մոտ են երկկողմ համագործակցության նոր շրջանակի ստեղծմանը։