|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը երեկ հրապարակել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցը, որում հաստատել է Իսլամական Հանրապետության ռազմական հավակնությունները. տեղեկացնում է mignews.com-ը:
Փաստաթղթում նշվում է, որ մինչեւ 2003 թվականը Իրանը միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ է իրականացրել` հետազոտություններ եւ փորձարկումներ, եւ նման գործունեությունը հնարավոր է նաեւ այսօր:
«Գործակալությունը լուրջ երկյուղներ ունի Իրանի միջուկային ծրագրի ռազմական բաղկացուցչի կապակցությամբ»,- զեկույցում նշում են գործակալության փորձագետները: