կարևոր
772 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-28 23:16
Հասարակություն

Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում. մասնագետներ

Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում. մասնագետներ

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել Թուրքիայում, Հունաստանում և Կիպրոսում շոգ, չոր և քամոտ պայմանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

World Weather Attribution (WWA) գիտական խմբի տվյալներով՝ կլիմայի փոփոխությունը նվազեցրել է ձմեռային տեղումները և բարձրացրել է ամառային շոգի ու չորության ինտենսիվությունը, ինչի հետևանքով հրդեհների հավանականությունը 10 անգամ աճել է։

Հունիս-հուլիս ամիսներին Միջերկրական ծովում օդի ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի, տապին հետևաց չոր կլիման և քամոտ եղանակը հարյուրավոր հրդեհներ պատճառ են դարձել։ Նշվում է, որ դրանց հետևանքով տարհանվել է ավելի քան 80 հազար մարդ։

Հետազոտողները պնդում են նաև, որ եթե ֆոսիլ վառելիքից վերականգնվող էներգիայի անցումն ավելի արագ տեմպերով չիրականացվի, ապա Թուրքիան ու տարածաշրջանը կարող են հայտնվել ավելի մեծ ու անկառավարելի հրդեհների բովում։

Ստամբուլի տեխնիկական համալսարանի մասնագետ Բիքեմ Էքբերզադեն էլ ընդգծում է, որ ստեղծված կլիմայական պայմաններում նույնիսկ մեկ կայծը կարող է վերածվել անկառավարելի աղետի։