Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանի պետական համալսարանում անկառավարելի վիճակ է. համալսարանն առայսօր հոգաբարձուների խորհուրդ չունի, իսկ մարտի 23-ից անորոշ ժամկետով հետաձգված ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը մնում է առկախ, քանի որ հենց ԵՊՀ խորհուրդն է ռեկտոր ընտրում: Այսինքն՝ այս պահի դրությամբ Երևանի պետական համալսարանը չունի խորհուրդ, խորհրդի նախագահ և ռեկտոր: Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվեց ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ապրիլի 23-ին:
Եվ ահա, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնվել է խնդրի առջև, քանի որ իր ծրագիրը չի կատարվել: Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախարար Դումանյանը մտածել է, թե կկարողանա «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ստորագրել տա:
Այդ դեպքում նախարարը կկարողանար Երևանի պետական համալսարան ուղարկել իր մարդկանց (խոսքը խորհրդի անդամների մասին է), որոնք կառավարելի կլինեին և կկարողանային իրենց սրտով ԵՊՀ ռեկտոր ընտրել: Սակայն ԵՊՀ-ում կան ուժեր, որոնք Վահրամ Դումանյանի դեմ են աշխատում և չեն ցանկանում որևէ կերպ նրան ռեկտորի պաշտոնում տեսնել: Այն մարդիկ, որոնք վստահում էին նախկին պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին, պարզվում է, վերջինս խաղերի մեջ է: Եվ ահա, ԵՊՀ-ում անիշխանություն է տիրում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։