Փոխարժեքներ
29 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա աղմկահարույց հայտարարությանը, նշելով.
«Ինքս չեմ զարմանում, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշման կատարմանն անդրադառնալով, վերջապես շատ անկեղծ և ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին, քանի որ կառավարությունն ինքն է, ուստի նման ենթական պետք է դիմում գրի և հեռանա։
Կարճ ասած, Փաշինյանը վաղուց է ապացուցել, որ գործում է «օրենքը ես եմ» սկզբունքով, իսկ նրա ենթականերից, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարներից որևէ մեկն ակնհայտորեն չի կարող որևէ հարցում նրան հակադրվելու, նույնիսկ հակառակ կարծիք հայտնելու կամք ունենալ, նրա այդ գործելակերպի պատասխանը այս պահին կարող է տալ միմիայն հասարակությունը»: