կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 16:34
Քաղաքական

Եռյակ գոյություն չունի. Րաֆֆի Հովհաննիսյան

Եռյակ գոյություն չունի. Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ-ն չեղյալ համարեց նախապես հայտարարված` փետրվարի 20-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց անցկացնել այն:


«Կեցցե' Հայաստանը»,- այսպես սկսեց իր հանրահավաքը Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա նախ անդրադարձավ երկու օր առաջ կայացած մամուլի ասուլիսին, որտեղ նա չպատասխանեց լրագրողների հարցերին ու հարուցեց լրագրողների դժգոհությունն ու բողոքը: Հովհաննիսյանը նշեց, որ իր մեղքն է, որ նախապես չի հայտարարել, որ լրագրողների հարցերին չի պատասխանելու, բայց նաև հավելեց. «Նաև  լրագրողներից ոմանց մեղքն է, որ ինձ վերագրեցին հարգանքի պակաս, որովհետև ես հարգում եմ լրագրողի խոսքը և աշխատանքը, և թող ոչ մեկը, ինձ հետ կապված, չխոսի հարգանքի պակասից»:


Նա հայտարարեց, որ ժողովուրդը պարզ արդարություն է ուզում, քաղաքական խաղեր չի ուզում: «Այն հաշտեցումը, որի մասին վերջերս իմացանք, դա քաղաքական լեգիտիմությունից դուրս է, քաղաքական իրավակարգությունից դուրս է: Այսօր շատ կուզենայինք տեսնել մեր կողքին պարոն Ծառուկյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչու չէ` Դաշնակցությանը, Սեֆիլյանին, Փաշինյանին, ազատամարտիկներին: Այս փաթիլների ներքո, եթե բոլորս միասին լինեինք, կլիներ նոր Հայաստան, բայց ինչ-որ մեկը չուզեց դա»,- ասաց Հովհաննիսյանը:


Նա հայտարարեց,, որ եռյակը վերջապես կոնսենսուսով ունեցավ որոշում: «Իրար աչքերի մեջ նայեցինք, ձեռք մեկնեցինք, իրար սխալները ներեցինք և ասացինք, որ ժողվոուրդը պահանջում է միասնություն, բայց դուք գիտեք, թե ինչ է պատահել: «Ժառառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից, մեր գործընկերները իրենք են որոշել դուրս գալ եռյակից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: