|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը շուտով կդադարեցնի իր գործունեությունն Ադրբեջանում, հայտարարել է Կազմակերպության հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելիա Լաչանտը։
Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն ներկայում երկխոսություն է վարում ադրբեջանական կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց վերաբերյալ իր ապագա գործունեության շուրջ։ Քննարկումների մանրամասները չեն մեկնաբանվել։
Ավելի վաղ Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոյիչն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ընդունելության ժամանակ հայտարարել էր, որ կազմակերպությունը սեպտեմբերի սկզբին կդադարեցնի իր գործունեությունը երկրում։