|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց:
«ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել»,- ասաց Ամատունին:
Նշենք, որ ադրբեջանցուն 3 օր անց հայտնաբերել էին Կապանի տարածքում, վնասազերծել ու իրավապահներին ահազանգել Սյունիքի մարզի Աճանան գյուղի երիտասարդները:
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Հայաստանի սահմանը հատել էին ադրբեջանցի երկու զինվորական, մեկը նույն օրը ձերբակալվել էր Սյունիքի Աշոտավան գյուղում, մյուսին 3 օր է՝ փնտրում էին իրավապահները: Նրանք եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում: Բնակիչները պատմել են, որ այդ ադրբեջանցիները բնակիչներից մեկի տան դուռը երկար թակել են, տանտիրուհին բացել է դուռը, տեսել դիմակավորված զինվորականների, դուռը փակել ու զանգահարել է Ոստիկանություն:
Հատկանշական է, որ երկու օր առաջ խորհրդարանում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ըստ իրենց ունեցած տվյալների, երկրորդ զինվորը սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է եւ ուզում է վերադառնալ: