Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած ՀՀ կառավարության «ՀՀ դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» որոշման մեջ կատարած փոփոխությանը և վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որ դրա նպատակը դեղերի շուկայի բարելավումն է, ինչի շնորհիվ գները չեն բարձրանա, թերթի խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհել են, որ վերջին շաբաթներին հերթական անգամ կտրուկ թանկացել են մի շարք դեղամիջոցներ:
«Օրինակ՝ այն պարագայում, երբ Հայաստանում քիչ չէ շաքարախտով հիվանդների թիվը, «Դիաբետոն» դեղամիջոցը վերջին շաբաթներում 3 հազար 900 դրամից դարձել է 4 հազար 500 դրամ: «Բոնվիվա» դեղորայքի մեկ պարկուճը, որը ոսկորների բուժման համար է, 16 հազարից դարձել է 23 հազար դրամ։ Քաղաքացիների պնդմամբ՝ թանկացել են նաև «Բիլալոս» և «Օստալոն» դեղամիջոցները»,- հայտնում է թերթը:
«Ես կամ պիտի հաց առնեմ ուտեմ, կամ՝ բուժվեմ: Երկուսը չեմ կարող անել, և այդ թանկացումներին վերջ չկա, իսկ թոշակը կամ աշխատավարձը որևէ կերպ չեն ավելանում»,- բողոքել են թերթին դիմած քաղաքացիները:
«Նշենք, որ իրավիճակն անմիջականորեն վերահսկելու էր ՀՀ առողջապահության նախարարությունը»,- գրված է հաղորդագրության վերջում։