Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Հայաստանի կարմիր ու սև բերետավորները կարծես ամիսներ շարունակ հաստ շղթայով կապված լինեն, որ բաց թողնեն մարդկանց վրա ու ասեն՝ ինչքան կարող եք վնասեք։
Ոչ մի մարդկային զգացում, ոչ մի ցավ ու կարեկցանք։ Միայն հարվածներ ու սատանայական հրճվանք իրենց արած անբարոյականությունից։
Ու սրանց կանայք ու երեխաները կարող են ասել, որ ընտանիքի հայր ունեն։ Սրանց ծնողները մարդ են մեծացրե՞լ, թե վայրի գազան։
Հայաստանում էլի ոստիկաններ կան, բայց ոչ մեկը այս բերետավորների նման չի։ Նույնիսկ ոստիկանության զորքերը երբեք այդպիսի վայրագություններ չեն արել, ինչ անում են սրանք։
Հանուն արդարության՝ Քոչարյանի, Սարգսյանի ժամանակ էլ դրանք նույն վայրենի կենդանիներն էին։ Բայց Նիկոլից հետո դրանք ոչ մի կերպ չպետք մնան ոստիկանական համակարգում։ Դրանք ոստիկանության ամոթն են»։