Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որ ամիսներ շարունակ մեր հակառակորդ ճամբարում՝ առաջին դեմքի մակարդակով մեզ ծաղրում ու նվաստացնում են, մեզ հետ վերաբերվում այնպես, ինչպես կվերաբերվեն թույլ ու անպաշտպան դիմացինի հետ, արդեն իրողություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրողություն է ոչ այն պատճառով, որ նա ուժեղ է, այլ մենք ենք մեր «ընտրյալ» թիվ մեկ պատահականությամբ ու նրան հետեւող անկարողների թափորով ինքներս մեզ դարձրել ծաղրի ու նվաստացման ենթակա թույլ...
Մենք ենք, որ հազար ու մի քարոզչածին հնարքների տուրք տալով՝ մեզ հասցրել ենք մի հանգրվանի, երբ ոչ միայն վերջին առճակատման ընթացքում պարտվեցինք նախորդ երկու պատերազմներում զինադադար պարտադրած մեր ավանդական թշնամուն, այլեւ ականատես եղանք հայ ռազմագերիներին Բաքվից Երեւան տեղափոխող դատարկ ինքաթիռի ժամանմանը...
Այդպիսինն է խաղաղության գինը, երբ դու այն մուրում ես, այլ ոչ թե պարտադրում... Իսկ պարտադրելու համար, ամենից առաջ, պետք է ունենալ մտածող ու գործող առաջնորդ, այլ ոչ թե դատարկախոս պատահականություն»: