|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մի քանի ամիս է գտնվում է կոմայի մեջ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Չժունի օգնական Չան Սոն Մինը:
Ըստ նրա՝ «Կիմ Չեն Ընը կոմայի մեջ է, բայց մեռած չէ»: Խմբագրվել են նրա հրապարակային ներկայացումների վերջին բոլոր ձայնագրությունները: Կիմ Չեն Ընի որոշ պարտականություններ փոխանցվել է նրա քրոջը՝ Կիմ Յո Չենին. հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Այս տարվա ապրիլին ԿԺԴՀ ղեկավարը մոտ երեք շաբաթ հանրության մեջ չէր հայտնվել: Դրա պատճառով լուրեր կային, որ նա ծանր հիվանդ է կամ նույնիսկ մահացել է: Բայց մայիսին նրա լուսանկարը հայտնվեց հանքային պարարտանյութի գործարանի բացման ժամանակ:
Միևնույն ժամանակ, տեղեկություններ հայտնվեցին ԿԺԴՀ-ում իշխանությունը վերաբաշխելու մասին: Այսպիսով, անցած շաբաթ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունը հաղորդել էր, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը իր լիազորությունների մի մասը փոխանցել է մի խումբ պաշտոնյաների և նշանակել է իր քրոջը՝ Կիմ Յո Չենին, ըստ էության՝ երկրի երկրորդ մարդուն: Նա այժմ նաև պատասխանատու է Փհենյանի և Սեուլի ու Վաշինգտոնի հետ հարաբերությունների համար: