|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ագրարային համալսարանի ռեկտորի թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանն անդրադարձել է 2025 թվականի մարտի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամում կայացած ռեկտորի ընտրության արդյունքներին՝ սոցցանցի իր էջում նշելով հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը բավարարել է Պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս Դավիթ Ղազարյանի վերաքննիչ բողոքը եւ անվավեր ճանաչել 01.03.2021 թվականի մարտի 15-ին տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Ավելի խայտառակ խախտումներով (մրցույթի հրավերը և բուն մրցույթը իրականացվել է ՀՀ օրենսդրության` մասնավորապես «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 14 հունիսի 2012 թ. թիվ 872-Ն որոշման, «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կանոնադրության» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության կանոնակարգի» կոպտագույն և աղաղակող խախտումներով) ընտրություններ են տեղի ունեցել 2025 թ. մարտի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամում:
Հույս ունեմ, որ կառավարությունը այս անգամ չի կրկնի 2021 թվականի սխալը և չի հաստատի 2025 թվականին կայացած ապօրինի մրցույթի արդյունքները»: