|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով այսօր՝ հուլիսի 29–ին, հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր` ժամը 17:30-ին, Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել եւ այն ուղարկել դատարան։
Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլեւս որեւէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, (թեեւ այն ի սկզբանե չի էլ եղել), քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետեւաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Առուշ Առուշանյանն այլեւս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»: