|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Բագրատ Սրբազանի ու Հայ Եկեղեցու դեմ սկսվել է պիտակավորման, զրպարտության ու վիրավորանքի նոր արշավ նիկոլական շրջանակների կողմից։ Արշավի «դեմքը» ոմն ժիրայր է՝ արմանբաբաջանյական կույտից։
Նախ, հարկ է սկսել նշված անձին քաղաքացիաիրավական պատասխանատվության կանչելու գործընթաց։ Սակայն, կարծում եմ, դրանով չպետք է սահմանափակվել։ Եթե նշված ժիրայրը աղանդավոր է, ապա նրա արարքները պետք է տեղավորել դավանանքի հիմքով թշնամանք հրահրելու քրեական հոդվածի ներքո։
Իսկ եթե իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ, ապա կարծում եմ՝ ժամանակն է՝ գործադրել Հայ եկեղեցու կանոնական իրավունքով սահմանված գործիքակազմը, մասնավորապես՝ բանադրանքը կամ նզովքը»։