Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՌԱՀ-ի նման ընտրություններ առաջին անգամ են կազմակերպվում. նախկինում հանրապետության նախագահն էր նշանակում թե’ նախագահին, թե’ անդամներին. լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Այս տարի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմակերպում է մրցութային հանձնաժողով`հայտարարված մրցույթի շնորհիվ ընտրելով նոր անդամներին և նախագահին:
Հավելենք, որ ներկայիս գործող նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մարտի 3-ին: Նոր ընտրությունները կանցկացվեն մարտի 6-ին:
Տիգրան Հակոբյանն ընդգծեց նաև, որ կառավարությունը չի միջամտում հանձնաժողովի գործերին, ու «դաբրոյի» ժամանակներն արդեն անցել են: «Ես ինձ անգամ հաճելիորեն անտեսված եմ զգում»,- շեշտեց նա:
Մրցույթը կանցկացվի կոշտ մրցակցային պայմաններում: Հակոբյանը վստահեցնում է` կընտրվի այն անձը, որն իր նպատակին կծառայեցնի հանրային հեռարձակումը: «Սա էլ բանկի նման է: Թեկնածուն պիտի լավ վարկային պատմություն ունենա: Թե չէ շատերը գիտեն, որ ուղղակի հեռուստաընկերություն են ղեկավարելու, այնինչ` սա մի հսկայական կառույց է, որի արժեքը մի քանի միլիոն դոլար է գնահատվում»,- եզրափակեց բանախոսը: