Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը վերադարձավ Գյումրիից։ Նա ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտնեց, որ մեծ տպավորություններով է վերադարձել Գյումրիից՝ կապված քաղաքապետի ընտրության և Գյումրիի «նիկոլազերծման» համար։ Մելիքյանն այնուհետև նշեց, որ այցելել է Կիմա տատիկին։
««Տատիկների գործը» հատուկ կարված է ՔՊ-ի կողմից։ Կիմա տատիկի հետ զրույցից, որին ընկերոջս հետ էինք այցելել, նոր մանրամասները շատ, շատ ամոթալի, էլի, չգիտեմ ուրիշ ինչ բառ օգտագործեմ։ Նիկոլը հիմա էլ ստիպված, դեմքը չկորցնելու համար, տատիկներին են քրեական հետապնդման ենթարկվում, մի բանի համար, որը ուղիղ եթերով անում էր իրենց թեկնածու Սարիկը՝ նույնիսկ խոստանում էր առոք- փառոք հուղարկավորել, տատիկի թաղումը կազմակերպել։
Ուրեմն սա հանցակազմ չի, բայց ջրագիծ քաշելու, ինչպես նշված է մեղադրանքի մեջ, խոստման ընդունումը համարում են ընտրակաշառք։ Սա է ամբողջ պատմությունը։
Փորձեցին 2 օր իրենց լրատվականներով «ընտրակաշառք, ընտրակաշառք» ասել, բայց հետո հասկացան, որ խոսքը չի աշխատի։ Նախ՝ հակազդեցություն եղավ մեր կողմից, հետո էլ՝ դու չես կարող ճշմարտությունը թաքցնել, էլ չեմ ասում հարցի բարոյական կողմը, որն այստեղ շատ կարևոր է»,- ասաց Մելիքյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Սամվել Վարդյանյանն իր գործի համար հանգանակած գումարներից փոխանցել է Կիմա տատիկին։
Իրավապաշտպանի խոսքով՝ վերոնշյալ գործով բողոքի նախապատրաստման համար ամեն բան արված է․ «Հույս ունենք, որ վարչական դատարանը ոտքի բռասլետը կվերացնի»։