| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից 91 րոպե անց Սպիտակ տունը Պենտագոնին հրահանգ է տվել դադարեցնել Կիևին ամերիկյան ռազմական օգնություն տրամադրելու գործընթացը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է BBC-ն:
Ըստ ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակների՝ Սպիտակ տան պաշտոնյա Մայք Դաֆին պաշտպանության նախարարությանը խնդրել է դադարեցնել օգնության տրամադրումը, քանի որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պլանավորում է վերանայել միջոցների տրամադրման որոշումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 25-ին տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի պատճառով ԱՄՆ նախագահի դեմ իմպիչմենթի հետաքննություն էր սկսվել: Թրամփը Զելենսկիին խնդրել էր հետաքննել իր քաղաքական մրցակից Ջո Բայդենի և նրա որդու գործունեությունն Ուկրաինայում:
Դեմոկրատների պնդմամբ` Թրամփը ճնշում է գործադրել Զելենսկիի վրա՝ սպառնալով սառեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը:
Հիշեցնենք՝ օրերս ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը Թրամփին իմպիչմենթ է հայտարարել մեղադրական երկու հոդվածներով՝ իշխանության չարաշահում և հետաքննության խոչընդոտում:
Հիմա իմպիչմենթի հարցը պետք է քննվի Սենատում, որը, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, վերահսկում են Թրամփի կուսակից հանրապետականները: