|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Իրանական «Ջավան» թերթը հրապարակել է «Բաքվի հանցագործությունը Իրանից Կովկաս հաղորդակցության ճանապարհին» հոդվածը, որում նշված է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղակայման վայրը:
Հոդվածում ընդգծվում է, որ Հայաստանը կորցրել է Ադրբեջանի վրա ճնշման բոլոր լծակները և չի փորձում ստեղծել նորերը: Ադրբեջանը, ընդհակառակը, հին խորհրդային քարտեզներից ելնելով, հարձակվել է Հայաստանի տարածքի վրա և, ի լրումն ճնշման նախկին լծակների, վերահսկողություն է հաստատել Հայաստան-Իրան ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածի վրա: «Իր լրջությունն ու լծակի ուժը ցույց տալու համար նա երկու օրով սահմանափակել էր ցամաքային ճանապարհը Հայաստանի և Իրանի միջև»,- ասվում է հոդվածում:
Նշվում է, որ ադրբեջանական անցակետի տեղադրման կապակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես հայտարարել են, թե խնդիրներ չկան. անցակետերը ստեղծվել են Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում: Ընդգծվել է, որ Հայաստանի կառավարությունը հատուկ քայլեր չի ձեռնարկում խնդիրը վերացնելու ուղղությամբ, մյուս կողմից՝ Իրանի ԱԳՆ-ի կողմից նույնպես հատուկ գործողություններ չկան:
Հոդվածում ասվում է, որ Բաքվի գործողությունների նպատակներից է Իրանին ստիպել հրաժարվել Հայաստանի տարածքով տարանցումից հօգուտ Ադրբեջանի տարածքի՝ առաջացնելով կախվածություն: Եթե Իրանը ճիշտ չօգտվի Նախիջևան-Բիլեսուվար ճանապարհից և չբարձրացնի ճանապարհային հարկը, ապա Ադրբեջանի ոճրագործությունները կշարունակվեն: