Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը գրում է, որ ադրբեջանական ԶԼՄ–ները, առանց ապացույցի, տեղեկություն են տարածում, թե Իրանն Արցախյան վերջին պատերազմի ընթացքում օգնություն է ցուցաբերել Հայաստանին, որի նպատակը Իրանի թյուրքախոս ժողովրդին երկրի դեմ լարելն է։
«Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Իրանը հետախուզական տեղեկատվությամբ ակտիվորեն օգնում էր հայերին: Իրանցիները, իբր, սահմանի երկայնքով տեղադրել են հատուկ ռադարներ ու ձայնորսիչ կայաններ, իսկ ստացված բոլոր տվյալները փոխանցել են Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին:
Հրապարակումն արդեն վերցրել են թուրքական հրատարակությունները: Իհարկե, Բաքուն ոչ մի ապացույց չի ներկայացրել: Այս պարագայում դա բացառապես իրանական ադրբեջանցիների «մշակման» համար է․ «Տեսեք, թե ինչպես է ձեր պետությունը ցավեցնում ձեր եղբայրներին»: Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական տարածքների (այստեղ «ադրբեջանական»՝ Ատրպատական–Ադրբեջանի՝ իրանական պատմական տարածքի) առանձնացումը Իրանից մի կողմից այդ ուղղությամբ ամբողջ թուրքական քաղաքականության ռազմավարական նպատակն է, մյուս կողմից` այս տասնամյակի խնդիր չէ:
Այս պարագայում խնդիրն այն է, որ Իրանն ինքը լուրջ խնդիրներ է ցուցաբերում արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հարցում: Այսպիսով, հոկտեմբերին՝ ղարաբաղյան պատերազմի թեժ պահին, ուղղակիորեն տեսանելի էր, թե ինչպես է իրանական վերնախավը տատանվում մի կողմից մյուս կողմ: Թուրքերն այս առումով հսկայական առավելություն ունեն. նրանց քաղաքականությունը չափազանց թափանցիկ է և շիտակ»,- իր թելեգրամյան ալիքում գրում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ ծանր վիրավորված Յուրի Կոտենոկը։