կարևոր
2941 դիտում, 3 ամիս առաջ - 2023-12-31 10:44
Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանը. նա Երևանից թռչում էր Դուբայ

«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանը. նա Երևանից թռչում էր Դուբայ

Դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ օրը` ժամը 07։30-ի սահմաններում, Երևան-Դուբայ չվերթի ուղևորներից է եղել Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։

Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք, ինչպես նաև Տ․ Արզաքանցյանը, ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով, բերման ենթարկված Տ․ Արզաքանցյանը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է։