Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում։
«Ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի նախաձեռնության մասին։ Ի սկզբանե, ռուսական կողմի մասնակցությունը մի շարք վայրերում, այդ թվում՝ «Զվարթնոց»-ում մտածված է եղել, իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և այն նախատեսված է եղել իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը կունենա ինստիտուցիոնալ հնարավորություն՝ ամբողջությամբ իրականացնելու այդ գործառույթը։
Հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է օդանավակայանում միայնակ իրականացնել այդ գործառույթը։ Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար»․ - նշել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ ՌԴ-ն տեղյակ չէ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու ՀՀ-ի որոշումներից։
Օրվա իշխանությունը ջանք չի խնայում հակառուսական ցանկացած քայլի համար։