|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։ Քաղաքացիները տարհանվել են։
Արդեն 1.5 ժամից ավելի է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության կինոլոգները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, որ օդանավակայանում ռումբ է դրված։
Ոստիկանությունը պարզում է, թե որ էլեկտրոնային հասցեից է հաղորդագրությունը ստացվել: