|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արթիկի Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանը կապամոնտաժվի։ Արդեն հայտնի է նաև, թե որքան գումար է հատկացվել այդ նպատակով։
Նկատենք, որ դեռ ամիսներ առաջ Արթիկում շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ քաղաքային զբոսայգում գտնվող հուշարձանը պատրաստվում են ապամոնտաժել՝ վերականգնման պատճառաբանությամբ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հուշարձանը պետք է ապամոնտաժվեր մինչև մայիսի 9-ը։ Սակայն բարձրացված աղմուկից հետո այդ գործընթացը ժամանակավորապես դադարեցվել էր։ Այժմ հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ հայտարարությունները կրկին ակտիվացել են, և արդեն հայտնի է, որ դրա տեղափոխման համար հատկացվել է 5 մլն դրամ։
«Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն Արթուր Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ ի սկզբանե նախատեսվում էր հուշարձանը հանել և վերականգնել մեկ այլ վայրում։
«Խնդիրն այն է, որ այդ հուշարձանի տակ պատերազմի մասնակիցները հող են բերել Կուրսկից, Սևաստոպոլից և իրենց մարտերի վայրերից, որտեղ թափվել է իրենց ու մարտական ընկերների արյունը։ Հուշարձանի ներքևում այս մասին գրություն կա։ Հուշարձանի տեղափոխությունն այժմ լուրջ մտահոգություններ է առաջացնում երկու առումով։ Նախ, սա Հայաստանի պատմության մեջ կլինի առաջին դեպքը, երբ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձան ապամոնտաժվում է։ Երկրորդ՝ սա կլինի առաջին անգամը, երբ ապամոնտաժվում է պետամշակութային ժառանգություն համարվող հուշարձան, որն ունի անձնագիր և համարանիշ։ Ընդ որում, այդ գործողության իրավական հիմքերը հանրությանը հայտնի չեն. այսինքն՝ չկա կառավարության համապատասխան որոշում, ինչը պարտադիր է մշակութային ժառանգության համար»։
Նյութն ամբողջությամբ սկզբնայղբուր կայքում: