Փոխարժեքներ
05 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.71 |
EUR | ⚊ | € 409.96 |
RUB | ⚊ | ₽ 3.9979 |
GBP | ⚊ | £ 492.87 |
GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը հայտնում է, որ Հայրենական Մեծ Պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը ցանկանում են ապամոնտաժել և այլ վայր տեղափոխել։
«Հարգելի՛ արթիկցիներ, վերջին օրերին բուռն քննարկումների առարկա է դարձել Արթիկի հրապարակում տեղադրված Հայրենական Մեծ Պատերազմի զոհերին նվիրված հուշարձանն ապամոնտաժելու և այլ վայր տեղափոխելու խոսակցությունները։
Բազմաթիվ ահազանգեր եմ ստացել այս օրերին։
Ինձ դիմած արթիկցիների խոսքերով, հուշարձանը համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղափոխվելու է նախկինում տեղադրված Վլադիմիր Լենինի արձանի մոտակա տարածք կամ «Բարեկամություն» զբոսայգի։
Այսօր պատգամավորական հարցում եմ ուղարկել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ տվյալ հարցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով։
Պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո կանդրադառնամ հուշարձանի հետ կապված խնդրին։
Հետևողական եմ լինելու տվյալ հարցին և այն մշտապես պահելու եմ իմ ուշադրության կենտրոնում»։