կարևոր
427 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-02 16:16
Քաղաքական

Մենք, որպես դաշնակցական երիտասարդներ, էս պատմական անարդարությունը չե՛նք հանդուրժելու․Տարոն Մանուկյանի պատասխանը՝ Հաջիևին

ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում։ Քաղաքացիները հավաքվել են ԱԱԾ-ի մոտ՝ իրենց անհանգստությունը ներկայացնելու համար։ Նրանք պահանջում են չարտահանձնել ՀՀ տարածք ներխուժած, երեխաների ու նրանց մոր վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողին, ենթարկել պատասխանատվության, փոխանակել Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ։ ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանը հայտարարեց, որ որպես երիտասարդներ մեծ ամոթով են կանգնած ԱԱԾ-ի մոտ, որովհետև կանգնած ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջում են, որ ՀՀ սահմանը խախտած ադրբեջանցուն, ով կրակել է հայ կնոջ վրա, չարտահանձնեն Ադրբեջանին։ Նա նշեց, որ ականատես ենք իրավիճակի, որ ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ վրա ու կարող է արտահանձնվել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում, ադրբեջանցին մեր թշնամին է, նրան չի կարելի հանձնել Ադրբեջանին, միակ նախապայմանը՝ հայ գերու հետ փոխանակումն է։