Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ կառավարության անդամների անունները բազմիցս են կապվում կոռուպցիոն դրսևորումների հետ: Օրինակ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա ամուսնու բիզնես շահերի և կապերի մասին հրապարակումներ բազմիցս են եղել: Մասնավորապես, հայտնի է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ: 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվով Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 19-ին հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ և մի քանի փաստ ներկայացրել Ավանեսյանի, նախկին նախարար Արսեն Թորոսյանի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասին` փորձելով հասկանալ, թե արդյոք վարչապետն այս փաստերը համարո՞ւմ է կոռուպցիա և ինչպես է վերաբերվում դրանց: Ներկայացնելով Անահիտ Ավանեսյանի մասով առկա փաստերը՝ փորձել էինք հասկանալ,
«1. Արդյոք սա կոռուպցիայի դրսևորում չէ՞, ի՞նչ երաշխիք կա, որ դառնալով նախարար՝ տիկին Ավանեսյանը չի շարունակի նույն՝ անձնական շահերի սպասարկման գործընթացը:
2 Ինչպե՞ս եք վերաբերվում հովանավորչության կոնկրետ դրսևորմանը»
Նկատենք՝ նույնաբովանդակ մեղադրանքներ կային նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի մասով․ նշվում է, թե վերջինս իր տիկնոջ ենթակայությամբ գործող ՄԻԲՍ բժշկական կենտրոնին հատկացվող պետպատվերը 2019-ին 25 մլն դրամից դարձրել է 57 մլն դրամ: Այդ պատճառով փորձել ենք ճշտել․
«1. Արդյոք Արսեն Թորոսյանի այս պահվածքը կոռուպցիայի կոնկրետ դրսևորում չէ՞:
2. Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ քայլը»:
Հարց էինք ուղղել նաև ՀՀ արդարադատություն նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ առկա լուրերի մասին, թե նա նախարար նշանակվելու օրվանից իր ընկերներին ու հարազատներին պատասխանատու պաշտոնների է նշանակել, և հետաքրքրվել՝ արդյոք սրանք կոռուպցիայի կոնկրետ դրսևորումներ չե՞ն:
Եվ ահա, համադրելով փաստերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ պարզելու, թե նա ինչպես է արձագանքում այս կոռուպցիոն դրսևորումներին այն դեպքում, Երբ անընդմեջ բարձրաձայնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Եվ, ահա, մեր հարցումից օրեր անց վարչապետի աշխատակազմից ստանում ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը, և եթե որևէ քաղաքացու կամ զանգվածային լրատվության միջոցի հայտնի են կոռուպցիոն դրսևորումների մասին փաստեր, ապա հորդորում ենք դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունն առանձնապես կարևորում է նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեությունն ու աջակցությունը»:
Սակայն նկատենք՝ լրատվամիջոցների կողմից բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք իրավապահները կարող համարել քննության առիթ և սկսել ուսումնասիրություններ: Այնպես որ, հերթն արդեն իրավապահ մարմիններինն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: