Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղաթիռի մասին:
«Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչությունը՝ Արցախի ուղղաթիռի խոցումը: Դա պետք է դատապարտվի ոչ միայն հայի կողմից, այլև մարդկության կողմից: Դա վերջին ցուցանիշն է Ադրբեջանի քաղաքականության որակի և նպատակների մասին: Ադրբեջանը պետք է դատապարտվի իր հերթական անմարդկային քայլի համար»,- ասաց նա:
Այնուհետև Հովհաննիսյանն իր խոսքն ուղղեց հայկական կողմին և պատասխան պահանջեց, թե ինչո՞ւ են զորավարժություններն այդքան մոտ անցկացվում Ադրբեջանի սահմանին: «Որևէ պատճառ չկա, որ Արցախի ուղղաթիռը 150 մ մոտիկությամբ զորավարժության մասնակցեր: Սա ևս պատասխան է պահանջում` արդեն հայկական կողմից, թե ինչպե՞ս է լինում` Արցախի դիրքերից 350 մ հեռավորության վրա է թռիչք կատարել, իսկ հայկական կողմից հեռավորությունը 150 մ է: Այս հարցը բաց է և բոլորի մտքերի մեջ է և պատասխան է պահանջում»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը ակնհայտ համարեց, որ հայկական ինքնաթիռը խոցվեց ռուսական հրթիռով: Նա նշեց, թե իր և «Ժառանագության» տեսակետը Արցախի ճանաչման վերաբերյալ հայտնի է. «Առ այսօր որևէ փոփոխություն չկա: 23 տարի ամենուր ասում ենք նույն բանը` դեմ դիմաց պետք է ճանաչվի, Կոսովոյից ու մնացած երկրներից առաջ: Անվտանգությունը պետք է լուծվի հիմա, այլ ոչ թե հաջորդ ուղղաթիռից հետո»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք `նույն համոզման են, որ Հայաստանը արևմտյան քաղաքակրթությանն է պատկանում, և իրենք դեմ են ԵՏՄ-ի անդամակցությունը, կողմ Ռուսատանի, ԱՄՆ-ի Իրանի, Չինաստանի հետ երկողմանի ռազմավարական համագործակցությանը, որը հիմնված կլինի երկկողմանի փոխադարձ հարգանքի վրա: