Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանը շարունակում է գործել իր զինված ուժերի առջեւ դրված առաջնահերթ խնդիրներից ելնելով՝ հաշվի առնելով առկա իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից իր տարածքում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններ անցկացնելու մերժումը։
«Լրագրողների հետ շփման ընթացքում Նիկոլ Փաշինյանը շատ այլ ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես, ՀԱՊԿ-ի մասով, ինչն արդեն մեկնաբանվել է Կրեմլում։ Ակնհայտ է, որ այս հարցում Հայաստանը շարունակում է գործել՝ ելնելով այն առաջնահերթ խնդիրներից, որոնք դրված են իր զինված ուժերի առջեւ՝ հաշվի առնելով առկա իրավիճակը»- նշել Է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը զորակազմ չի հատկացրել Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ «Դա, անշուշտ, որոշակի դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար՝ ստիպելով վերաձեւակերպել ռազմական գերատեսչությունների գծով արդեն համաձայնեցված ծրագրերը։ Որքան հայտնի է, նման աշխատանք տարվում է ՀԱՊԿ շրջանակում եւ կարծում ենք, որ արդյունքում կգտնվեն ՀԱՊԿ խաղաղապահների զորավարժությունների կազմակերպման օպտիմալ լուծումներ»,-ասել է նա։