կարևոր
17599 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-04 14:08
Տարածաշրջան

Իրանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ զորավարժություն կանցկացնեն

Իրանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ զորավարժություն կանցկացնեն

իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին՝ գրում է․ «Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են համատեղ զորավարժություն անցկացնել»։

Իրանի ռազմածովային ուժերի պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան՝ որպես դիտորդ ներկա լինելու «Կասպից ծով 2023» համատեղ մարտավարական զորավարժություններին։ Վարժանքներին ներգրավված են Ադրբեջանի եւ Ղազախստանի ռազմածովային նավատորմի նավերն ու զինվորական անձնակազմը։ Ռազմածովային շտաբում հանդիպել են Իրանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, կարեւորել են Կասպից ծովում ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչի կապակցությամբ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել։ 

Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմածովային ուժերի միջեւ ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։