|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գրանցվել է 1.641 ճանապարհատրանսպորտային պատահար։ Մարմնական վնասվածք է ստացել 2.225 մարդ, որից 224-ը զոհվել է: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, գնդապետ Հայկ Սարգսյանը` ամփոփելով վերջին 10 ամիսների արդյունքները:
Նա վստահեցրեց, որ, ինչպես վերջին 2 տարիներին, այնպես էլ այս տարի նկատվում է ճանապահատրանսպորտային պատահարների հետևանքով տուժածների թվի նվազում: «Զոհվածների թիվը նվազել է 38 տոկոսով, մարմնական վնասվածքներ ստացածներինը՝ 23»,- ավելացրեց Սարգսյանը:
Երթևեկության անվտանգության պահպանման համար ճանապարհային ոստիկանությունն այս տարի իրականացրել է մի շարք միջոցառումներ, տեղադրվել է մոտ 2.200 ճանապարհային նշան, կատարվել է մոտ 1.800.000 գծամետր հորիզոնական նշագծում, 17 խաչմերուկները կահավորվել են լուսացույցներով, վերագործարկվել է 20 լուսացույց, տեղադրվել են կանաչ լույսի տևողությունը կրճատող 230 ցուցիչներ: