Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն իր երեսը սարքել է մագաղաթ եւ չի կարողանում պաշտոնից ազատվել: Նա պաշտնոնին այնպես է կպած, ոնց որ գառը իր մոր կրծքին»,- Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը՝ ԱԺ-ի բակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կայացած հանրահավաքի ժամանակ:
«Օրենքի համաձայն՝ ընդդիմության առկայությունը խորհրդարանում պարտադիր է, իսկ նա առանց ընդդիմության ԱԺ-կառավարություն հարցուպատասխան է անում: Ի՞նչ են հարցնում, ի՞նչ են պատասխանում, ես ուզում եմ հասկանալ: Նա պետք է տա ընդհամենը մեկ հարցի պատասխան՝ ինչու՞ դավաճանեց հայ ժողովրդին ու Հայաստանը: Նա այդ հարցի պատասխանը չունի: Դեռ վիճելի է՝ իրավունք ունե՞ր այդպիսի փաստաթուղթ ստորագրել, թե՞ ոչ: Մի ժամանակ ասում էր՝ Ղարաբաղի ժողովրդի կողմից չի ընտրվել եւ մանդատ չունի ներկայացնելու, բա ո՞նց եղավ, որ հանկարծ մեկ գիշերում մանդատ ձեռք բերեցիր ու ստորագրեցիր»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով՝ Փաշինյանը ստորագրել է նսեմացուցիչ համաձայանագիր, նա դարի դավաճան է, եւ դժվար թե կարողանա իր մեղքը քավել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիանա Սարգսյան