|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․
«Տեղեկացա, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար:
Ողջունում եմ այս նախաձեռնությունը, կոչ եմ անում արագացնել գործընթացը: Հետաքրքիր կլինի առողջապահության նախարարի հետ առերեսվել իր հիմնական մասնագիտության` իրավագիտության տիրույթում, քանի որ ոչ մասնագիտական ոլորտում աշխատանքից տպավորված չենք:
Գործընթացի առնչությամբ չորս խորհուրդ եմ ուզում տալ
1. Կարևորել ապացուցման գործընթացը: Քաղաքացիական դատավարությունում առանցքային տեղ ունեն որակյալ ապացույցները, չշփոթել քրեադատավարական ֆարսի հետ:
2. Ձեռնպահ մնալ բարդ վարույթի կազմակերպումը Ստյոպա Սաֆարյանին վստահելուց, քանի որ վերջինս 2018 թվից այս կողմ ունի զրպարտության/վիրավորանքի գործերով կատաստրոֆիկ վատ վիճակագրություն /3 դատական ակտով ճանաչվել է զրպարտիչ/:
3. Մի քիչ «ոտքը կախ գցել»: Լիգայի նոր անդամների հասցեներ կտանք առաջիկա օրերին ներկայացվելիք հայցերով:
4. Առողջապահության ոլորտը տապալելուց հետո ամեն դեպքում ճիշտ կլինի չվստահել նաև հիմնական մասնագիտական ունակություններին, օգտնվել պրոֆեսիոնալ փաստաբանի ծառայություններից, որ չպարտվելու շանսերը մի քիչ ավելանան: Չէ որ Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել:
Առողջապահություն տապալել ասեցի, հիշեցի. երեկ Թորոսյան Արսենը էլի անզուսպ գտնվեց, հերթը առաջ ենք տալիս: Նոր հայցդ շնորհավոր, Արսեն:
________
դատարանը դատի՜»: