|
Փոխարժեքներ
07 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
«Կոչ եմ անում բոլորին, այսուհետ ֆեյսբուքում գրառումներ կատարելիս, ելնել այն կանխավարկածից, որ վաղը դուք կարող եք նախարար դառնալ»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը:
Նշենք, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր պահել էին Արսեն Թորոսյանի նախկինում արված մեկնաբանությունները, որտեղ նա սուր էր արտահայտվել պատվաստմանը դեմ արտահայտվող մարդկանց, պնդելով, որ պատվաստումը կարող է կյանքեր փրկել:
Առողջապահության նախարարը խոստովանեց, որ այդ մեկնաբանությունները եղել են սուր, կոպիտ, ինչի համար էլ ներողություն է խնդրել:
«Իմ անձնական նախասիրությունները որևէ կերպ չեն անդրադառնալու իմ` որպես նախարար, գործունեության վրա: Եվ եթե ինչ-որ մեկը իմ գործունեության մեջ կտեսնի իմ նախասիրությունների վատ հետևանքները, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել դրա համար»,- ասաց նախարարը: