կարևոր
1270 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-15 16:00
Աշխարհ

ՌԴ զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Նովոալեքսանդրովկա և Տորսկոյե բնակավայրերը. ՌԴ ՊՆ

ՌԴ զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Նովոալեքսանդրովկա և Տորսկոյե բնակավայրերը. ՌԴ ՊՆ

Ռուսական «Արևմուտք» զորախումբը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի Տորսկոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Դոնբասի Նովոալեքսանդրովկա բնակավայրի նկատմամբ։

Բացի այդ, Խարկովի մարզի Պոդլիմանի, Դրուժելյուբովկայի, Օլգովկայի, Անդրեևկայի, Կուպյանսկի, Պալամարյովկայի, Նեչվոլոդովկայի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռայգորոդկայի շրջաններում հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված, աերոմոբիլ, գրոհային բրիգադների, թշնամու տարածքային պաշտպանության բրիգադի և Ուկրաինայի Ազգային գվարդիայի բրիգադի կազմավորումներին։

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։