|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լապշինի ազատ գրառումները (կամ ազատ Լապշինի գրառումները) երեք հիմնական փաստակազմ են պարունակում.
1) Ադրբեջանում հայատյացությունը հասել է աներևակայելի չափերի
2) իսլամական ռադիկալիզմն Ադրբեջանում մեծաթիվ ու շատացող կողմնակիցներ ունի
3) իր նկատմամբ ադրբեջանական բանտում կոպիտ բռնություն է կիրառվել։»
Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով օրեր առաջ ազատվել է Բաքվի բանտից, իր ՖԲ էջում հերքել էր Ալիևին ուղղված զղջման նամակը` այն որակելով՝ կեղծիք: Լապշինը գրել է, որ հիվանդ է, բուժվում է: Ադրբեջանական բանտում նրան այնքան են ծեծել, կոկորդը սեղմել, որ չի կարողացել ջուր կամ կերակուր կուլ տալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը` մեկնելով Իսրայել: