կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 20:54
Աշխարհ

Քանյե Ուեսթը Twitter-ից հեռացրել է Թրամփին պաշտպանող բոլոր գրառումները

Քանյե Ուեսթը Twitter-ից հեռացրել է Թրամփին պաշտպանող բոլոր գրառումները

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջից հեռացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտպանող բոլոր գրառումները: Այս մասին հայտնել է TMZ-ն:

Հրատարակության տեղեկություններով՝ Ուեսթն այդ քայլին է դիմել ներգաղթի քաղաքականության խստացման օրենքի պատճառով, որն արգելում է առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի այլ գործողությունների պատճառով:

Քանյե Ուեսթը Թրամփին աջակցում էր ընտրարշավի ընթացքում, իսկ դեկտեմբերին նրա հետ հանդիպել է Նյու Յորքում, որից հետո Twitter-ում գրել. «Զգում եմ, որ կարեւոր է ուղղակիորեն շփվել մեր ապագա նախագահի հետ, եթե մենք իրոք փոփոխություններ ենք ցանկանում»:

Հանդիպման հաջորդ օրը երաժիշտը Twitter-ում զետեղել է լուսանկար, որտեղ պատկերված Է Time հանդեսի շապիկը, որը Թրամփին ընտրել է «տարվա մարդ»: Համարն ստորագրված է Թրամփի կողմից, որն Ուեսթին «հիանալի ընկեր» է համարել: