կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 19:15
Հասարակություն

Դատարանը մերժել է Ագարակի բնակիչ Սոսիկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Ագարակի բնակիչ Սոսիկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, մերժեց քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը Ագարակի բնակիչ Սոսիկ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Դատարանը շարունակում է պահել հայրենիքի պաշտպանության` իրեն վստահված խրամատը»,-գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ այս պահին Սյունիքի գործով մեղադրանք է առաջադրվել 27 անձի: