կարևոր
451 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-09 13:45
Հասարակություն

Հուսանք դատարանը արդար որոշում կկայացանի, Արթուր Սարգսյանին չպետք է կալանքի տանեն․ Սմբատ Մինասյան

Հուսանք դատարանը արդար որոշում կկայացանի, Արթուր Սարգսյանին չպետք է կալանքի տանեն․ Սմբատ Մինասյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը ենթակա է մերժման։ Այսօր այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։ Վերջինս հույս է հայտնել, որ դատարանի որոշումը կլինի այնպիսին, որ անաչառ դիտորդների մոտ հակառակ տպավորություն չի ձևավորվի։

Փաստաբանը նշել է, որ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը պետք է մերժվի՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Նրա խոսքով՝ գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ՝ «առնվազն իր համար», այդ շեմը հաղթահարված չէ։

«Չեմ կարող ասել, թե որտեղից ՀՀ գլխավոր դատախազին տեղեկատվություն, որ Արթուր Սարգսյանը կարող է խոչընդոտել քննությանը կամ փախուստի դիմել։ Նման տվյալներ գործի նյութերում չկան։ Պարոն Սարգսյանը երբեք չի փորձել խուսափել քննությունից, մասնակցել է ԱԺ նիստերին, չի լքել ՀՀ տարածքը», - ասել է պաշտպանը՝ շեշտելով, որ Սարգսյանի վարքագիծը հակասում է իրեն վերագրվող մտադրություններին։

Նրա խոսքով՝ դատարանում նախ պետք է պարզվի, արդյոք առկա է պատգամավորի կողմից հանցագործությանը մասնակցության հիմնավոր կասկած, և միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ խափանման միջոցի հարցին։

«Լիահույս եմ, որ դատաքննության արդյունքում դատարանը կեզրակացնի, որ հիմնավոր կասկածը բացակայում է։ Իսկ եթե նույնիսկ նման կասկած համարվի առկա, պետք է քննվի՝ արդյոք կան կալանքի կիրառման իրական հիմքեր, կամ արդյոք հնարավոր են այլընտրանքային խափանման միջոցներ», - նշել է պաշտպանը։

Նա հավելել է, որ դատարանին կներակայացվեն նաև Սարգսյանին բնութագրող տվյալներ, այդ թվում՝ այն հանգամանքը, որ նրա խնամքին են իր չորս անչափահաս երեխաներն ու զառամյալ ծնողները։

Մանրամասն՝ տեսանյութում։