|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է պատմությանն ու արդի իրականությանն անհայտ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ սրա քարոզչամեքենան՝ թմբկահարում հայերիս իբրե թե «եկվոր» լինելու վերաբերյալ, այն լեզուն, որով հնչեցվում են այդ զառանցանքներն, ապացուցում է բոլորովին հակառակը։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ադրբեջաներենի բարբառների մի զգալի բույլում հատկապես տան կառուցման համար խիստ անհրաժեշտ «հիմք» հասկացության համար բառը փոխառություն է հայերենից՝ him «հիմք», հմմտ.՝ հայերենի տարբեր բարբառներում, այդ թվում՝ Երևանում «հիմ» ձևը։
Ընդ որում, այն տարածված է ոչ միայն բռնազավթված հայկական տարածքներում խոսվող ադրբեջանական բարբառներում ու խոսվածքներում՝ Հին Ջուղա, Որտվատ (Օրդուբադ), Շարուր, Նախիջևան, Քարվաճառ, Գետաբակ, այլ նաև Դմանիսում և Քվեմո Քարթլիում, ինչպես նաև Լեռնային Շիրվանի կենտրոն Շամախիում։
Ուստի թշնամու նկրտումները մեր սրբազան հայրենիքի հանդեպ հիմքից սկսած կեղծ են, և այդ մասին փաստում է հենց ինքը՝ «հիմք» բառը»: