կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 17:44
Քաղաքական

Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում է կայացվել․ ուղիղ միացում՝ Վարդաշեն ՔԿՀ-ից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանին հայտնի դատավոր Արմեն Դանիելյանը կրկին կալանավորելու որոշում է կայացրել։

Սարգսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան։

Նշենք, որ ԱԱԾ-ն առգրավել էր մակագրման համակարգչային տեխնիկան, ինչի պատճառով դատարանի նախագահն ինքն էր մակարգրումներն անում, և պատահական չէ, որ գործը հայտնվել էր իշխանության սիրելի Արմեն Դանիելյանի վարույթում։

Արթուր Սարգսյանը այս պահին ինքնակամ ներկայանում է Վարդաշեն ՔԿՀ։

Հիշեցնենք, որ Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, ինչպես խոստացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարելով, թե «բունտար համայնքապետերին սպասվում է քրեական օրենսգիրքն ու քրեակատարողական հիմնարկը», իսկ Արթուր Սարգսյանը, ինչպես Սյունիքի մյուս համայնքապետերը, պահանջել էր Փաշինյանի հրաժարականը։

Ներկայացնում ենք ուղիղ հեռաձակում ՔԿՀ-ի մոտից։