|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Չեմ զարմանա, եթե Չախոյանին տանեն կալանքի, իսկ միջնորդությունը մակագրվի Մասիս Մելքոնյանին: Այս մասին գրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում այսօր ուղիղ եթերում դաժանաբար ծեծի են ենթարկել ակտիվիստ, հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։
Ավելի ուշ Չախոյանին բերման են ենթարկել, նա ոստիկանական բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք նաև, որ բազմաթիվ ընդդիմադիրների կալանավորած հիշյալ դատավոր Մասիս Մելքոնյանը մինչ դատավոր դառնալը եղել է ճիշտ նույն` Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության անդամ, այն կուսակցության, որի անդամ է նաև այսօր առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր֊Մարգարյանը։